Ներկայումս ունենք ընկալման հետ կապված խնդիրներ՝ գործողությունների ընկլման։ Բաղրամյան պողոտան մենք չենք փակել, այլ իշխանություններ։
Մեր ներկայությունն ու միջազգային հանրությունն իրենց վրա ճնշում է գործադրում և դա ինքնին շարունակական գործողություն է, որն փորձում են չներկայացնել որպես գործողություն՝ քայլ և համոզում են, թե այլ բան է պետք։ Հասկանալի է, որ այլ քայլ է պետք, բայց այլ քայլն ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է կետային հարվածներ լինեն, որպես ճնշում իշխանության վրա։
Ունենք կազմակերպական հարցերի բաց և պահանջների վերաձևակերպման ու հստակեցման պակաս, որոնց շատ շտապ պետք է լուծում տրվի։
Այս և այլ խնդիրները դասակարգելու, ձևակերպելու և լուծումներ փնտրելու համար կարելի է ձևավորել մեծահասակների խորհուրդ, ովքեր թրծվել են դեռևս սովետական տարիներից, 88 շարժումից և պայքարել են հանուն Հայաստանի Հանրապետության հիմնման։
Բաղրամյանի պինդ մարդիկ պետք է լինեն կազմակերպվող թիմի հիմական կորիզն, ովքեր ապացուցել են իրենց անկոտրում լինելը և չեն շեղվել հիմնական նպատակից ու գործողությունից։ Ցանկացած ոք կարող է կասկածի տակ դնել անկոտրում լինելը, նպատակից չշեղվելը, սակայն դեռևս ապացուցված է հակառակը։
Մենք դեմ ենք դեկորատիվ գործողություններին, որովհետև հոգնել ենք ու ալերգիա ունենք ձևականություններից։ Համարում ենք, որ դրանք են հասցրել մեր երկիրն այս վիճակի։
Նարեկ Այվազյան՝ ֆեյսբուք