Թբիլիսիում փլուզվել է կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ինստիտուտի շինության մի մասը։ Փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ։ Փլատակների տակ 4 մարդ է մնացել։
Նրանցից մեկին հաջողվել է փրկել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների գործակալությունը, մնացած 3-ը զոհվել են։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները և շտապ օգնությունը, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։