Ժամեր առաջ ոստիկանության տարածած հայտարարությունից արդեն պարզ էր, որ Բաղրամյանն այսօր բացվելու է:
Չնայած նրան, որ սակավաթիվ ցուցարարները բերման ենթարկվեցին, գնդապետ Օսիպյանը հայտարարեց, որ քրեական գործեր չեն հարուցվի, և քիչ անց ազատ կարձակվեն բոլոր քաղաքացիները:
Եթե փորձենք այսօրվա գործողությունները համեմատել հունիսի 23-ին տեղի ունեցածի հետ, ապա պիտի փաստենք, որ ոստիկանությունը գործեց հնարավորության սահմաններում մեղմ:
Ոստիկանությունը դասե՞ր է քաղել և փոխել է իր գործելաոճը, թե՞ նման «փափուկ» մոտեցումը դրվագային բնույթ է կրում... ցույց կտա ժամանակը:
Անի Սանոսյան՝ ֆեյսբուք