Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այս հանգստյան օրերին մեկնել է Քաթար՝ հանդիպելու «ՊՍԺ»-ի ղեկավարներին:
France Football-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխության հավանականությունը:
Հավելենք, որ «ՊՍԺ»-ն փորձելու է Ռոնալդուին ձեռք բերել 2016-ի ամռանը:
Փարիզցիները պատրաստ են տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 30-ամյա պորտուգալացուն: