Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանությունը «բլից կրիգ»-ի միջոցով վերականգնեց երթևեկությունը Բաղրամյանի պողոտայով... Հարյուրից ավել «ցուցարարներից» փողոցն ազատելն այնքան էլ մեծ ջանքեր չպահանջեցին ոստիկաններից...
Սակայն այս ընթացքում ինձ ուղղակի զարմացրեցին ՆՍՏԱՊԱՐԿԱՑՈՒՅՑԻ մի քանի անդամներ... Նողկանք ապրեցի որոշ աղջիկների տարրական ՓՈՂՈՑԱՅԻՆ պահվածքից... Լաչառություն, լրբություն, անմակարդակություն և այլանդակ վարք՝ ահա մեր մի քանի ցուցարար աղջիկների իրական պատկերը... Ու սրանք վաղը ծնող են դառնալո՞ւ...
Հիմա սրանց ծնողները, եղբայրներն ասելու են, որ մեր աղջիկները և քույրերը գնացել են գործի... Երկշաբաթյա «գործն» ավարտվեց... Մի կին էլ Երևանի փոխոստիկանապետ Վ.Օսիպյանին և նրա հետի ոստիկանին մեղադրում էր, թե առանց ձեր կիրառած միջոցների էլ «ԷՐԵԽԵՔԸ» ցրվելու էին... Այս տիկինը մտածում է, թե այս ամենն azatutyun.am-ով դիտողները ՀԻՄԱՐ են, խուլ են և կույր... Ոչինչ չեն տեսնում, լսում ու հասկանում... Ոչ մեկս «չտեսանք», թե ինչպես փոխոստիկանապետի զգուշացումներից հետո մի քանի տասնյակ ցուցարար նստեցին կամ պառկեցին փողոցում... Միակ արդարն ինքն է, և իր սուտը... ՀՀ-ն «եվրաստանդարտներին» համապատասխանող դեմոկրատական երկիր չէ, բայց այն, որ մեր ոստիկանները բավական հանդուրժող են, փաստ է...
Շատ ՏԳԵՂ է, երբ ոմանք, իբրև թե ՀԱՆՐՈՒԹՅԱՆ շահից ելնելով, ցույց են տալիս իրենց իրական պատկերը... Լաչառին, լրբին և անմակարդակին ընդամենը հարմար առիթ է պետք ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ... Դե այդպիսինների համար էլ ՓՈՂՈՑԸ «ԴՐԱԽՏ» է... Մեր ժողովրդավարներն էլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից վատն ընդօրինակեցին... Ժամանակին այսպիսի ԽՈՒԼԻԳԱՆ և ՓՈՂՈՑԱՅԻՆ զանգվածին վերջինս ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ էր ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ...
Հ.Գ. Չնայած այս ամենին, համարում եմ, որ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ հասարակությունը ՀՀ-ում ամուր հիմքեր ունի և դեռ իրեն կդրսևորի... Մնում է միայն այս «քաղաքական փողոցայիններին» լուսանցքում թողնել...
Կեցցե՛ն մեր ԴԱՍՏԻԱՐԱԿՎԱԾ և ԽԵԼԱՑԻ երիտասարդները և ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ, ովքեր վերջին 2-3 տարում ԱՎԵԼԻ շատ բան են արել Հայաստանի քաղաքացիների համար, քան ԱԺ-ում կամ նրա պատերից դուրս գորժող իշխանամետ և ընդդիմադիր շատ կուսակցություններ...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք