Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարծում է , որ մարզումները դաշտում և մարզասրահում համաշխարհային աստղ դառնալու գլխավոր նախապայմանն են.
«Պետք է քրտնաջան աշխատել, որն անում եմ յուրաքանչյուր օր։ Դրա շնորհիվ է, որ երկար տարիներ բարձր մակարդակի վրա եմ: Դա պատահական չէ։
Երիտասարդ տարիներին շատերն ինձ ասում էին, որ չափազանց տաղանդավոր խաղացող եմ, սակայն շատ նիհար եմ: Այդ իսկ պատճառով ամեն ինչ արեցի, որպեսզի շտկեմ դա։
Հաճախ ամեն ինչ որոշում են մանրուքները: Մարզված լինելը մի շարք առավելություններ է տալիս: Ջանասիրաբար աշխատում եմ մարզասրահում, ինչի շնորհիվ միշտ լավ մարզավիճակում եմ։ Չեմ կարող այլ կերպ, քանի որ դա իմ մի մասն է»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: