Այսօր` հուլիսի 6-ին, սապանություն է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչության պետ Աշոտ Կարապետյանի, պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի և ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ:
Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները, ովքեր վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ սպանության վայրում հայտնաբերել և առգրավում են մեծ թվով պարկուճներ և գնդակներ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի ավագ քննիչ Արման Աբրահամյանն ու նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


