Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել, ձերբակալվածներ չկան, քրեական գործ չի հարուցվել ոչ մի ցուցարարի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Մասնավորապես նա ասաց.
«Բողոքներ կան, որ բերման ենթարկելու ժամանակ որոշ ցուցարարներ բռնության են ենթարկվել, մենք ուսումնասիրում ենք: Մեր ներկայությունն այնտեղ նրա համար էր, որ պրովոկատորների ու սադրիչների բոլոր գործողությունները կանխարգելեինք եւ նման ոչ մի բան չլիներ: Մեր աշխատակիցները հրահանգված էին ուժ չգործադրել»,- ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայից հեռացվեցին աղբամանները և ցույցի մասնակիցներին ստիպեցին բացել փողոցը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					