Հուլիսի 4-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ավանի Աշխաբադի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վերանորոգման ժամանակ ինքնաբերաբար առաջ է ընթացել և քարշակել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: