Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր է կարիերան շարունակել պորտուգալական «Պորտու» ակումբում:
«Կասիլյասը շատ ուրախ է հնարավորությանը` միանալու «Պորտուին»: Հույս ունենք, որ «Ռեալը» թույլ կտա նրան հանգիստ հեռանալ և առաջ շարժվել»,- դարպասապահի գործակալ Կարլո Կուտրոպիայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հավելենք, որ Կասիլյասի պայմանագրով հաջորդ մրցաշրջանում «Արքայական ակումբը» նրան պետք է վճարի 7,5 միլիոն եվրո աշխատավարձ, ու ևս 7 միլիոն եվրո՝ 2016-2017թթ. մրցաշրջանի համար: