Երեկ ձերբակալվեց նախորդ տարվա բոսնիացի գեղեցկուհի՝ 29-ամյա Սլոբոդանկա Տոզիկը՝ մարդասպանության մեղադրանքով։
Գեղեցկուհին ընկերոջ հետ գողությունների և մարդասպանությունների մաս է կազմել։ Նրա ընկերը համարվում է Բոսնիայի ամենավտանգավոր մարդասպանը։
Բոսնիայի ոստիկանությունը կարողացավ բացահայտել այս մարդասպաններին և հաստատել գեղեցկուհու կապը խմբի հետ։ Գեղեցկուհին սիրահարվել է ոճրագործին և նրա խնդրանքով իրականացրել է սպանություններ և գողություններ։ Նրա ընկերը խմբի ղեկավարն է, ով այժմ ձերբակալվել է և դատապարտվել 22 տարվա ազատազրկման։