Հուլիսի 6-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Աբովյան փողոցում գտնվող ՙՍամսունգ՚ խանութում մի քաղաքացի դանակի սպառնալիքով գումար է պահանջում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված խանութից բերման է ենթարկել 1979 թ. ծնված Էդգար Ա.-ին:
Դանակն առգրավված է:
Էդգար Ա.-ն ձերբակալված է:
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: