Ֆեյսբուքը երեկ. Քույրերն ու եղբայրները և ոստիկանները...

Երեկ կեսօրին ոստիկանները շատ զգույշ, կարելի է ասել բամբակների մեջ, ցուցարարներին տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք: Մի քանի ժամ հետո բոլորն արդեն ազատության մեջ էին: Այս պատմության մեջ մի կողմ կա, որ հաստատ ուրախացել է, դա սանիթեք ընկերությունն է, նրանք վերջապես ետ ստացան իրենց աղբամանենրը, բայց այդ աղբամանները կարելի է հյեռվից էլ ճանաչել իրենց յուրահատուկ գրություններով:

Զարմանալի է, բայց ոստիկանության գործողությունները այդքան շատ չքննադատվեցին ֆեյսբուքում: Իմ կարծիքով բոլորն էլ ի վերջո հասկացան, որ ոստիկանությունն ինչ-որ քայլերի է դիմելու, բայց մենք սպասում էինք բռնության, իսկ նրանք հուսախաբ արեցին և «շոյելով» տարան: Ինչևէ, սա Բաղրամյանի պայքարի ևս մեկ դրական կողմերից է: Համ էլ իրար հետ 15 լուսաբաց դիմավորած մարդիկ դժվար իրար հարվածեին:

Երեկոյան արդեն հանրահավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Տարատեսակ քննարկումներից հետո, պարզ դարձավ, որ պայքարը նորից նստացույցի փուլ է անցնում: Դավիթը Սանսարյան հացադուլ հայտարարեց: Չեմ կարող ասել որոշումը ճիշտ է, թե սխալ որովհետև հացադուլը ամեն մեկն իր հոգևոր արժեքով է սկսում կամ դադարեցնում, իսկ հոգևոր արժեքները անքննելի են: Ինչ կտա այդ հացադուլը կտեսնենք ժամանակի ընթացքում: Ուղղակի հացադուլը չպետք է օգտագործել, որպես ՊՌ, իսկ ես չեմ կարծում, որ Դավիթը դա ՊՌ-ի համար է արել:

Էդգար Խաչատրյան՝ ֆեյսբուք

Լուսանկարը՝ Ֆոտոլուր