Էմիսարներ, կոմիսարներ, կոմունիստներ, կապիտալիստներ, ֆաշիստներ, լիբերալներ, բոլշևիկներ, մենշևիկներ, սոցիալիստներ, մնացյալ` թվացյալ սրտացավներ, անձնազոհներ, մարդկության փրկիչներ, ձեր «անձնականը մոռացած ու անձնազոհ այլոց համար» պայքարողներ, բոլորդ էլ նույնն եք, նույն աղբանոցից, նույն հումքից, օգտագործման ու շպրտման, կեղծ, ցուցադրական, ձևական…
Եվ ցավն այն է, որ մարդիկ լսում են ձեզ, ցավոք հավատում` հաճախ նաև կուրորեն, խաբվում` հաճախ նաև հաճույք ստանում խաբվելուց…
Իսկ ընդամենը հավատալ է պետք Աստծուն, իսկապես հավատալ` հոգով և սրտով…Ընդամենը մարդուն ապրել է պետք` արժանավայել, մարդավարի, սիրվել ու գնահատվել…Ընդամենը պետք է տականք, խաբեբա, անազնիվ, շահամոլ չլինել…Ընդամենը մի փոքր բարի լինել, մի փոքր կամեցող, մի փոքր անշահախնդիր, սիրել, օգնել, հարգել…Ընդամենը լինել Մարդ, լիարժեք Մարդ, Աստծո ստեղծած, մարդկային կերպով, սպանելով քո մեջ տականքին, խաբեբային, ստորին, շահամոլին, անազնիվին…
Ընդամենը լինել մարդ` մարդ բառիս բուն իմաստով, լիարժեք ու ասվածահաճո…
Բայց արդյո՞ք այդքան դժվար է դա... Գուցե փորձե՞նք բոլորս` բոլորս միասին, ու լավացնենք մեր կյանքը…Բայց որքան դժվար է դա ու անիրականալի, ցավոք անիրականալի…Բայց ի վերջո փորձել պետք է, անհրաժեշտ է, փորձել թեկուզ քայլ առ քայլ, քանի որ Աստծո համբերությունն ու ներողամտությունն անսահման չէ…
Ռոբերտ Մելքոնյան-Facebook