Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։
Սույն հավաք-երթն իրազեկված է։
Հավաքի երթուղին-Մոսկվա կինոթատրոն-Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան-ՀՀ Գլխավոր դատախազություն
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն