Կանադացի նախկին մոդել՝ Թայգր Սան խոսել է դահեշականների դեմ մղվող արյունալի պատերազմների մասին: 46-ամյա Սանը նախորդ մարտ ամսին հասել է Իրաք, ապա մեկնել Քոբանի (հյուսիսային Հալեպի ավաններից)՝ մասնակցելու համար «Քրդական ժողովրդական ջոկատ»-ի դահեշի դեմ պայքարին:

Նա պատմում է. «Քանիցս կեսօրվա ճաշս ստիպված եմ եղել ուտել մարդկային թափված ուղեղներով և դիակներով շրջապատված, որը սակայն ժամանակի ընթացքում սովորական դարձավ ինձ համար»։

Նա տառապում է սրունքի լուրջ ցավերից իր կրած իրերի ծանրության պատճառով: «Երբ Թալ Ապեատի ամենածանր ճակատումներում քաղաքի կամրջով անցնում էի, զգացի որ այլևս անկարող եմ քայլելու, այդ ժամանակ մի քրդուհի օգնեց ինձ ու ես հասկացա, որ բեռ եմ լինելու պատերազմողների համար, ուստի որոշեցի հեռանալ»։ 

«Նրանք սովորական կռվողներ են, որոնք ստեղծում են սարսափ տարածելու հրեշավոր մթնոլորտ, սակայն իրականում նրանցից այդքան վախենալու կարիք չկա ու կարելի է նրանց դեմ պայքարել»:

Սանը այժմ գտնվում է Կանադայի Վանկուվեր քաղաքում։