Սերբիայում կայանալիք բռնցքամարտի «Ոսկե ձեռնոց» միջազգային մրցաշարին Հայաստանը ևս մասնակցություն կցուցաբերի:
Ստուգատեսում մեր երկիրը կներկայացնեն հետևյալ բռնցքամարտիկները.
1. Անուշ Գրիգորյան (51 կգ),
2. Անի Հովսեփյան (60 կգ),
3.Արսեն Աբգարյան (49 կգ),
4. Գոռ Ալեքսանյան (64 կգ),
5. Դավիթ Չալոյան (81 կգ),
6. Արամ Աբրահամյան (գերծանր ք.կ.):
ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ մեր մարզիկները Սերբիայում ելույթ կունենան մարզիչներ Հարություն Նազարյանի և Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: