Հելսինկիում Արտաշես Գեղամյանի վերջին выходка-յից հետո, ակնհայտ է մեր լրջագույն սխալներից մեկը՝ Գերմանիան հաջողեց նոր հասարակություն կառուցել, քանի որ անցավ դենացիֆիկացիա, ՀՀ ձախողում է, որովհետև դեբոլշևիզացիա չի անցել: Մեզ դեռ բոլշևիկներն են ղեկավարում: Արտաշես Մամիկոնիչի և նրա նման մի քանիսի քաղաքական վարքը ցույց է տալիս, որ բոլշևիզմն անբուժելի հիվանդություն է, բայց ի տարբերություն այլ քաղաքական հիվանդությունների այն ոչ թե սեփական քաղաքական մահն է բերում, այլ հայրենի պետականության: Կարդում եմ 1919-1920թթ. հայ բոլշևիկների զեկուցագրերը Բաքվում գտնվող իրենց ղեկավարությանը և ապշում՝ ո՞նց կարող է մարդ այդքան ատել սեփական պետությունը և հանուն իշխանության պատրաստ լինի անել ու ասել ամեն ինչ:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արա Պապյանը: