Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Դեյվիդ Քամերոնը դահեշականներին հարվածելու ծրագրեր է կազմում։ Այս որոշմանը նա հանգել է Թունիսի Ալ Սուսե քաղաքի պանդոկում 30 բրիտանացի զբոսաշրջիկների զոհվելուց հետո։
Բրիտանիան զորակցելու է ԱՄՆ-ի զինվորներին, որոնք կռվում են Սիրիայում դահեշականների դեմ։
Նա հայտնել է իր զայրույթը՝ ասելով. «ոչ ոք չի կարող մեր երկրի խաղաղությունը խաթարել: Պետք է արմատախիլ անենք նրանց Իրաքում, Սիրիայում և ուր նրանք ահաբեկություններ են անում»։
Նրանք արդեն իրականացրել են 300 օդային գրոհներ և դահեշականների խմբում մեծաթիվ զոհեր են պատճառել։