Այսօր ՀՀ Կառավարության որոշմամբ լրացուցիչ տեղեր են հատկացվել այս տարվա դիմորդներին, այդ թվում՝ 15 պետական պատվերի տեղ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղին:
Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` իր ֆեյսբուքյան էջում:
«Կարևոր է նաև, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին հատկացվել է 10 անվճար տեղ:
Ուրախ եմ, որ Արցախի մշակութային մայրաքաղաքի վերածննդի գործի մասնակից ենք»,- ավելացնում է Արմեն Աշոտյանը:


