WikiLeaks-ը երկուշաբթի օրը ապրիլի 8-ին հրապարակել է 1.7 միլիոնից ավել փաստաթուղթ ամերիկյան դիվանագիտության և հետախոզական վարչություններից: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը` հղում կատարելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:

Նրա խոսքերով այս անգամ հրապարակվել են ոչ թե գաղտնի փաստաթղթեր, այլ տեղեկատվություն, որը բաց է, սակայն դժվար հասանելի հասարակ քաղաքացիների համար: Ասանժը նշել է, որ փաստաթղթերը վերագրվում են 1973-1976 թվականներին և կազմում են ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի նամակագրությունը: Բացի դա հրապարակվել է նաև ամերիկյան հետախուզության հաշվետվությունները:

Ասանժը նշել է, որ չնայած որոշ փաստաթղթերի վրա դրված է « գաղտնի» տիտղոսը, սակայն իրականում ներկայումս այս բոլոր փաստաթղթերը գաղտնազերծված են և գտնվում են ԱՄՆ ազգային արխիվից: WikiLeaks-ի համագործակցողները փաստաթղթերի այդ հավաքածուն անվանել են Plus D(համառոտ Public Library of US Diplomacy Միացյալ Նահանգների Հանրային գրադարան ):

Փաստաթղթերի պատրաստումը և հրապարակումը Ասանժը ղեկավարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից: 2012 թվականին բրիտանական դատարանը որոշում ընդունեց արտահանձնել WikiLeaks-ի հիմնադրին Շվեցարիա, որտեղ նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ,որից հետո վերջինս  Էկվադորից խնդրեց քաղաքական ապաստարան: Նա վախենում է, որ Շվեցարիան կարող է հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան կարող են նրան դատապարտել անգամ մահապատժի ենթարկել գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար: