«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ փետրվարի 7-ին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առևանգել և դաժան ծեծի էին ենթարկել: Փետրվարի 12-ին այն ժամանակ դեռևս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե 100 հազար դոլար է խոստանում դեպքի բացահայտման համար արժեքավոր տեղեկություն հայտնողին:
«Ժողովուրդ»-ը մի քանի օր է՝ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից փորձում է պարզել՝ արդյոք խոստումը «ուժի» մեջ է: Մեզ հաջողվեց հարցը Տոնոյանին փոխանցել: Արդեն մի քանի օր է անցել, բայց այդպես էլ չի հաջողվում նրանից ստանալ մեր հարցի պատասխանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: