«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վիրավորված է, որ այդպես էլ իրեն չընդգրկեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում։ Մինչդեռ հանձնաժողովի կազմում է ընդգրկված նախկին նախարար Հրայր Թովմասյանը, որը այսօր ընդամենը ԱԺ աշխատակազմի ղեկավարն է։ Հովհաննես Մանուկյանի հանձնաժողովի կազմում չընդրգրկելու հարցը բարձրացվել է նաև ավելի վաղ, մասնավորապես՝ նշվել է, որ գեղեցիկ չէ, երբ սահմանադրական բարեփոխումների հարցերն են քննարկվում և հանձնաժողովի կազմում չկա արդարադատության ներկայիս նախարարը։

Նախատեսվում էր, որ այդ հարցը կլուծվի ժամանակի ընթացքում, սակայն Հովհաննես Մանուկյանին այդպես էլ չընդգրկեցին։ Ի դեպ հանձնաժողովի անդամների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման մեկնողների մեջ եղել է նաև Հրայր Թովմասյանը, նրանք նշում են. «քանի Գագիկ Հարությունյանը կա, Հրայր Թովմասյանը կլինի ամենուր»»։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։