Երկուշաբթի ապրիլի 8-ի առավոտյան Թբիլիսիի օդանավակայանի մոտ գտնվող երկաթգծի ճանապարհի վրա տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, դիզելային վառելիքով չորս վագոններ և շուռ եկել:

Արդյունքում ինչպես հայտնել է Արտակարգ իրավիճակների քաղաքային ծառայության ղեկավար Թեմուր Գեորգադձեն, թափվել է շուրջ 240 հազար տոննա նավթամթերք:

Գորգադձեն նշել է, որ դեպքի վայրում դեռևս գոյություն ունի պայթունի վտանգ: Ներկայումս փրկարար ծառայության աշխատակիցները փորում են խրամատներ նավթի արտահոսքը կանգնեցնելու համար:

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: