«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Այսօր աշխատանքային այցով ՌԴ են մեկնելու Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը։ Առաջին հայացքից միաժամանակյա այս այցերն իրար հետ կապ չունեն. Ս. Սարգսյանը մեկնում է Ուֆա, Հ, Աբրահամյանը՝ Մոսկվա։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։

Մեր աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ՌԴ մեկնելու «առիթը» Հայաստանի էներգետիկ համակարգում, մասնավորապես ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակն է, եւ հիմա իշխանությունները փորձում են իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել ու ռուսների հետ իրենց գործողությունները համաձայնեցնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում