«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց միանգամից 60 մլն դրամով՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը իր վրա է վերցնելու կառավարությունը։

Հիմա ում է տուգանում ՀԿԾՀ-ն՝ կառավարությանը թե ՀԷՑ-ին, որովհետեւ, ըստ տրամաբանության՝ որքան ծանրանում է ՀԷՑ-ի բեռը, այնքան մեծանում է կառավարության՝ իր վրա վերցնելիք բեռը։ Իսկ կառավարությունը այդ գումարը պետք է վճարի ոչ իր սեփական գրպանից, այլ բյուջեից, այսինքն՝ բոլորիս միջոցներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում