Վաղը՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստւմ տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Միայն այդ օրը Ազգային ժողովը նիստ կգումարի մարզահամերգային համալիրում:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու վերաբերյալ միայն ՕԵԿ-ն է հայտարարել:
YerevanNews.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ն մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Նաիրա Զոհրաբյանը հարցին ի պատասխան ասաց. «Օրը կգա, բարին՝ հետը: Մենք նման հարց չենք քննարկել, չենք էլ պատրաստվում քննարկել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ևս մեկ երդման արարողություն է նախատեսված: «Ազատության» հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ քաղաքացիներին հրավիրում է Նոր Հայաստանի երդմնակալությանը: