ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը ԱԱԾ տնօրենի անունից Շանթ Հարությունյանի նամակի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ Շանթ Հարությունյանը բնորոշվում է որպես հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալ: Այս կապակցությամբ առաջանում է հարց.

- Արդյո՞ք ԱԱԾ-ն Շանթ Հարությունյանին բժշկական հետազոտության ենթարկել է նման հայտարարություն տարածելու համար:

- Եթե ոչ, ապա անձին վարկաբեկելու համար նման հայտարարություն տարածողը պետք է պատասխանատվության ենթարկվի:

- Եթե այո, ապա ինչու են հոգեկան հավաշակշռությունը կորցրած անձին պահում կալանավայրում: Դրա համար կալանավայրի վարչակազմը պետք է պատասխանատվության ենթարկվի: Նաև պարտավոր են Շանթի հարազատներին ներկայացնեն հետազոտության արդյունքները:

Ստեփան Դանիելյան-Facebook