«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի գավաթի ½ կիսափակչից հետո, վիրավորել է «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արելոային և նրանց մարզչին` Այտորա Կարանկուին: Գրում է sportskeeda.com կայքը:
Արգենտինացին մարզադաշտի մոտ գտնվող կայանում վիճել է Արելոայի հետ և նրան «հիմար» անվանել: Իսկ իսպանացին այդ ժամանակ կնոջ հետ էր: Այս մասին տեղեկությունը հայտնել է «Punto Pelota» հեռուստահաղորդումը:
«La Sexta» հեռուսատաընկերությունը և «La COPE» ռադիոկայանը հայտնել են Լիոնել Մեսսի և «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Այտորա Կարանկոյի վեճը: «Լռի՛ր, դու ընդհամենը Մաուրինյոյի տիկնիկն ես»,- ասել է Մեսսին Կարանկոյին: