Թուրքիան ամեն կերպ փորձում է հիմնավորել Սիրիա ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Հիմա էլ օրակարգ են բերվել Քրդստանի բանվորական կուսակցության պլանները, որոնք կապված են Սիրիայի հետ:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը որոշ մանրամասներ է հրապարակել Էրդողանի նախագահությամբ վերջերս կայացած կառավարության նիստից, ըստ որի` նիստին ներկայացվել է հետախուզական զեկույց ՔԲԿ-ի պլանների վերաբերյալ:
Այն է` ՔԲԿ-ն ցանկանում է, Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակից օգտվելով, համալրել իր ուժերը Թուրքիայում և ցանկանում է Հաթայում դերակատարության մեծացմամբ կապ հաստատել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ և այսպես ասած «քրդական միջանցքը» դուրս բերել դեպի Միջերկրական ծով:
Լևոն Հովսեփյան՝ ֆեյսբուք