Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը միշտ զգում է ՀԲԸՄ աջակցությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ ևս կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: