«Մարդիկ իրենց անհնազանդությունն էին արտահայտում ոչ թե իշխանությունների քաղաքականության հետ կապված, ոչ թե հայտարարում էին, որ ուզում են փոխել ռեժիմը, երկիրը դարձնել իրավական պետություն, այլ ցանկանում էին կոնկրետ որոշում փոխել»,- այս մասին ասաց Ազգային և ռազմավարական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը՝ Electric Yerevan-ի շրջանակներում տեղի ունեցող դեպքերի մասին: 

Նա կարծում է, որ ինչ տեղի է ունենում Electric Yerevan-ի շրջանակներում, մինչ այս պահը քաղաքացիական անհնազանդության կոմպանիա է, որը բավականին հախուռն է. ինստիտուցիոնալացված չէր և ուներ կոնկրետ նպատակ, որը կապված էր իշխանությունների կոնկրետ որոշակի քաղաքականության հետ:

«Չէին ասում, որ դժգոհում ենք, որ բարձրացում է եղել, այլ դա եղել է այն բանի պատճառով, որովհետև երկրում հաստատված է կոռումպացված համակարգ, որոշումները կայացվում են ոչ թափանցիկ կերպով և ՀՀ քաղաքացիները մասնակցություն չունեն»,- նշեց Էդգար Վարդանյանը: