Սերբիայում ընթացող միջազգային հեղինակավոր «Ոսկե ձեռնոց» մրցաշարին մասնակցող մեր 6 մարզիկներից 4-ը արդեն դուրս են եկել ասպարեզ:
ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության փոխանցմամբ՝ մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ:
Հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Անի Հովսեփյանը: Հայ մարզուհուց ընդամեը 15 վայրկյան է պահանջվել իր մրցակցին նոկաուտով հաղթելու համար:
91 կգ քաշային Դավիթ Չալոյանը նույնպես իր մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել՝ առավելության է հասելով Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մարզիկի նկատմամբ:
Մյուս ներկայացուցիչը՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, ցավոք, չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը: