Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականն այսօր սկսեց ելույթները Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում:
Մեկնարկային տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Շվեյցարիայի տարիքակից հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց 71:57՝ հօգուտ Հայաստանի (Մ20) հավաքականի:
Մեր տղաները խաղն սկսել էին հետևյալ մեկնարկային կազմով. Անդրեյ Կոնստանտինով, Արտյոմ Թավաքալյան, Նիկիտա Զախարով, Միքայել Պողոսյան, Սերգեյ Պոլուխին: