Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ հանդիպեց շոտլանդական «Սենթ Ջոնթոնի» հետ:
Ինչպես հիշում եք, Երևանում կայացած առաջին խաղում Աբրահամ Խաշմանյանի թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
Պատասխան հանդիպմանն առաջինը հաշվի մեջ առաջ անցան մրցակիցները. 34-րդ րոպեին Ռայթի փոխանցումից հետո Օ՛Հալորանը գրավեց Կասպարովի պաշտպանած դարպասը:
Մեր տղաներին հաջողվեց հաշիվը հավասարեցնել միայն 2-րդ խաղակեսի վերջնամասում. Արարատ Առաքելյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձավ Նորայր Գյոզալյանը:
Սակայն Մակեյի՝ 85-րդ րոպեին խփած գոլը կրկին հաշվի մեջ առաջ մղեց տանտերերին:
Չնայած խաղն ավարտվեց 2:1՝ հօգուտ տանտերերի, բայց հաջորդ փուլի ուղեգիր «Ալաշկերտը» ձեռք բերեց:
Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Ալաշկերտ». 1. Գևորգ Կասպարով, 2. Ֆոֆանա Սեկու, 6. Արարատ Առաքելյան, 13. Գևորգ Պողոսյան, 17. Սերգեյ Ուսենյա, 19. Վահագն Մինասյան, 5. Կարեն Մուրադյան, 10 Խորեն Վերանյան, 14. Արամ Բարեղամյան, 21. Արտակ Գրիգորյան, 22. Նորայր Գյոզալյան:
«Սենթ Ջոնսթոն». 1. Մանուս, 3. Սկոբի, 5. Ռայթ, 6. Անդերսոն, 14. Շոնեսի, 24. Իսթոն, 20. Բրաուն, 9. Մակլին, 11. Սաթոն, 25. Քեյն, 29. Օ՛Հալորան:
Այսպիսով, Եվրոպա լիգայի հաջորդ փուլերում պայքարը կշարունակեն հայկական ակումբներից երկուսը՝ «Ալաշկերտը» և «Շիրակը»:
Իսկ «Ուլիսը», ցավոք, դուրս մնաց հետագա պայքարից:
Հավելենք նաև, որ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղը կկայանա հուլիսի 16-ին, պատաստխանը հանդիպումը՝ հուլիսի 23-ին:
Հաջորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի Ղազախստանը ներկայացնող «Կայրաթ» ակումբը: