«Հրապարակ» թերթը գրում է.
«Մհեր Սեդրակյանը մոտ մեկ շաբաթ է, որ Հայաստանում չէ՝ մեկնել է արտերկիր։ Իսկ օրերս Շվեյցարիայում հանդիպել է ժամացույցներ արտադրող հայտնի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի հետ, վերջինս նաև «Արմսվիսբանկի» սեփականատերերից է։ Թե ինչու է պատգամավորը նրա հետ հանդիպել, չհաջողվեց ճշտել։
Սեդրակյանի հետ Շվեյցարիա է մեկնել նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը։ Սիրմակեսն ակումբի հովանավորն է, մարզիչն էլ մեկնել է՝ քննարկելու ակումբին առնչվող ծրագրային և նրեդրումային հարցեր։ Նա Հայաստան է վերադառնալու այսօր, իսկ Սեդրակյանը շարունակելու է վայելել արձակուրդը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: