ԱՄՆ-ի ղեկավարները «սպառնացին» Անկարային, որպեսզի նա խստորեն հսկի թուրք-սիրիական սահմանը և թույլ չտա ծայրահեղ մուսուլմանականների ներթափանցումը սահմանից։
ԱՄՆ-ն հայտնել է, որ քննարկում է թրքական սահմանի վրա ԱՄՆ-ի ռազմական խմբեր և զինամթերք տեղափոխելու հարը, որոնց միջոցով հնարավոր կլինի թիրախում պահել Սիրիայում աշխուժացող ծայրահեղ մուսուլմանականների կենտրոնները։
Հիշեցնենք, որ Անկարան նախորդ շաբաթ հայտնել էր իր մտահոգությունը Սիրիայում աշխուժացող քրդերի մասին, որոնք գրոհում են ծայրահեղ մուսուլմանականների վրա, և մեծ հաղթանակների են հասել։
Թուրքիան մտահոգ է նաև այն առումով, որ նույն քրդերը կարող են երկրում անկախ քրդական պետություն հիմնել, քանի որ քուրդ բնակչությունը այնտեղ կազմում է 14 միլիոն մարդ։