Եմենի լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրում ՄԱԿ-ի որոշմամբ 24 ժամ զինադադար է հայտարարվելու, ժողովրդին անհրաժեշտ պարագաներ հասցնելու համար (դեղորայք, սննդամթերք ևայլն)։
ՄԱԿ-ի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի և Եմենի գրոհները 24 ժամ դադարելու են, քանի որ Եմենի ժողովրդի առողջական վիճակը վատթարացել է երկրում դեղորայքի և սնունդի պակասի արդյունքում։
Հիշեցնենք, որ այս երկու երկրների միջև պատերազմական ընդհարումների սկզբից մինչև այսօր (մոտավորապես 3 ամիս) զոհվել է 3000 մարդ։