«Ժառանգություն» խմբակցությունը վաղվա ԱԺ նիստին չի մասնակցելու: Այս մասին այսօր Yerevannews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Մենք վաղը այդ ժամին լինելու ենք Ազատության հրապարակում»,-ասաց Ռուբեն Հակոբյանն ի պատասխան այն հարցին, թե վաղը որտե՞ղ են իրենք լինելու: Իսկ այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում երկու երդման արարողություն մեկ օրում, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ վաղը կտեսնենք, թե դա ինչպես է լինում:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ավելի շուտ  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսելով Երևանի Ավագանու ընտրությունների մասին ասաց, որ այդ ընտրությունները քաղաքական ընտրություններ են ու Երևանը համեմատեց քաղաք-պետության հետ:
«Երևանը միայն Երևան չի կամ միայն ՏԻՄ ընտրություն անվանել ճիշտ չի լինի, որովհետև, ըստ էության քաղաք-պետություն է Երևանը: Դա լավ օրից չի, որ քաղաք-պետություն է Երևանը, բայց էության մեջ քաղաք-պետություն է և գրեթե բոլոր հնարավոր պոտենցիալները, ինտելեկտուալ արտադրանքը, գիտական բոլոր պոտենցիալները հիմնականում Երևանում են և Երևանն իսկապես միկրոպետություն է: Այս պահին ինչքան էլ ուզենանք, որ դա ՏԻՄ վիճակում անցկացնենք այդ ընտրությունը չի լինելու, դա քաղաքական է լինելու»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: