Ոստիկանության Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները հուլիսի 9-ին, ժամը 03.10-ին Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ նկատել են մի քանի քաղաքացու, որոնք քաշքշել և հարվածել են միմյանց, որոնցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկուսը՝ Վրաստանի և ԻԻՀ քաղաքացիներ, հրավիրվել են բաժին:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նույն օրը, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «դեմքի և մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, աջ արմնկային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, ով հայտնել է, որ Արին-Բերդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ ծեծի է ենթարկվել:
Պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 02.30-ին, նշված հասցեի մոտ ԻԻՀ քաղաքացի, 1971 թ. ծնված Ֆարհադ Ս.-ի և անհայտ անձի միջև վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածել են միմյանց, իսկ Հրաչյա Ա.-ն միջամտել է և հարվածներ ստացել:
Ֆարհադ Ս.-ն և միջադեպին ներկա Վրաստանի քաղաքացի, 1962 թ. ծնված Գուրամ Մ.-ն ՊՊԳՎ ծառայողների կողմից հրավիրվել են բաժին:
Ֆարհադ Ս.-ն և Հրաչյա Ա.-ն հրաժարվել են հաղորդում տալուց: Կատարվում է հետաքննություն:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					