Մեծ Բրիտանիայի կառավարությունը զգուշացնում է իր ժողովրդին ամառային արձակուրդներին չմեկնել Թունիս հանգստանալու։

Հայտարարությունը արվեց հաշվի առնելով նախորդ ամսվա 26-ին Թունիսի Ալ Սուսա քաղաքի պանդոկում  տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում զոհվեցին 30-ից ավելի բրիտանացիներ։

Կառավարությունը զգուշացնում է նաև 3000 բրիտանացի զբոսաշրջիկներին, ովքեր գտնվում են Թունիսում, որ կարող են նույնանման դեպքեր պատահել: