Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 9-ին, ժամը 09.00-ին, ՀՀ է ժամանել և Բագրատաշենի բաժանմունքից Մարաշի բաժանմունք ներկայացվել 1983 թ. ծնված Ալեքսեյ Ա.-ն, ով 2014 թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով: