Բորիս Բերեզովսկին համոզված եր, որ իրեն ուղղված մահվան սպառնալիքով նամակները Պուտինի կողմից են ուղղարկված: Այս մասին նշել է Բերեզովսկու մերձավորներից մեկը Յուրի Ֆլեշնիցկին:Այս մասին հաղորդում է անգլիական Express պարբերականը:

Մասնավորապես նամակում, որի հեղինակը իրեն անվանում է Պեոտր Պետրովիչ, նշվում է, որ աշխարհի որ վայրում էլ լինենք, չենք կարող խուսափել մահվանից: «Ինչքան փխրուն է այն մարդու կյանքը, ով որոշել է իր ազգին պատերազմ հայտարարել: Ռուսական քաղաքականությունը նման է ռուսական ռուլետկայի: Դու առաջինն էիր, որ պատերազմ հայտարարեցիր և ահա մենք այստեղ ենք»,- նշված է նամակում:

Նամակը ուղարկվել է 2012 թվականին, Բերեզովսկու` մահվան վախի պատճառով Մոսկվայից հեռանալուց մեկ տարի անց:

Նշենք, որ հունվարին Ռուսաստանից հեռարձակվող հեռուստատեսությամբ Բերեզովսկին մեղադրվում էր նախկին քաղաքական գործիչին սպանությունը կազմակերպելու մեջ:

Ֆելշինցկին նշել է, որ Բերեզովսկին համոզված եր, որ այս նամակի հետևում կանգնած է Պուտինը:

«2007 թվականի հուլիսին հավաստի աղբյուրները ինձ տեղեկացրել էին, որ Բերեզովսկու նկատմամբ մահափորձ է կազմակերպվում: Ես ասացի Բորիսին, որ չեչեն ազգությամբ մեկը փորձելու է հանդիպել քեզ հետ: 2007 թվականի հուլիսին անհայտ մի անձ չեչեն ազգությամբ Ռուսաստանից եկավ Լոնդոն և ասաց, որ ցանկանում է տեսնել Բերեզովսկուն: Բորիսը այս մասին նախազգուշացրել է Սքոթլանդ Յարդ և վերջիններս, ձերբակալելով վերոնշյալ անձնավորությանը, ուղարկել են հետ Մոսկվա: Անցած տարի ես լսեցի, որ նույն մարդը եկել է Լոնդոն մի անչափահասի հետ, որը վարժեցված էր իրական սպանություն կատարելու համար: Նրանք մտածել էին, որ հանցագործության բացահայտվելու դեպքում, անաչափահասը կկարողանա խուսափել պատասխանատվությունից: Բորիսը անհանգստացած էր: Նա զգում էր, որ իր կյանքը վտանգի տակ է»,- այս մասին նշել  է Ֆելշինցկին:

Նա նաև ավելացրել է, որ չի հավատում Բերեզովսկու ինքնասպանությանը և համոզված է, որ դա եղել է սպանություն: Այն փաստը, որ Բերեզովսկին չի թողել նամակ` հասցեագրված իր ընտանիքին, նույնպես խոսում է սպանության մասին:

Thames Valley բրիտանական շրջանային ոստիկանությունը չի կարծում, որ երրորդ կողմ է ներգրավված Բերեզովսկու սպանության մեջ և սպասում են թունաքիմիական փորձերի արդյունքներին: