«Որ ասելա, մի բան գիտի էլի, որ ասելա»,- ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսպես մեկնաբանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ով վիրավորի ԲՀԿ-ականի ՝ կվիրավորի դա դիտարկելու է վիրավորանք իր անձին:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե չե՞ք կարծում, որ դա նաև Ձեզ է ուղղված, Մհեր Սեդրակյանն ասաց.«Ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարա իմ հասցեին ուղղի և ասի»:
Մհեր Սեդրակյանը հրաժարվեց անդրադառնալ իր օրեր առաջ հնչեցրած այն մտքին, թե Վարդան Օսկանյանը քաղաքի ճանապարհները չգիտի.«Ես ուղիղ եմ ասում, օլոր մոլոր չեմ գնում՝ Ծառուկյանն իմ ընկերն ա, մենք իրար կհասկանանք, ինքն ինձ է լավ հասկանում, ես՝ իրան»,-առանձնացրեց ՀՀԿ-ական պատգամավորն ու հավելեց, որ ինքը միանշանակ պաշտպանելու է Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Ծառուկյանն իմ ընկերն ա. Մհեր Սեդրակյան
