ՄԱԿ-ի հայտարարությամբ երկու օր առաջ որոշվել էր, որ այսօրվանից 6 օր զինադադար է լինելու Եմենում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ ՄԱԿ-ի միջամտությամբ դեղորայք և մթերք է տարվել Եմեն և սկսել է ծավալուն մարդասիրական գործունեությունը։ Հիվանդանոցները մատակարարվել են անհրաժեշտ դեղորայքով:
Սակայն այս գործընթացը սկսելուց միայն մեկ ժամ անց արդեն Սաուդյան Արաբիան՝ ՄԱԿ-ի որոշումը խախտելով, սկսեց ռմբակոծել Եմենի տարբեր քաղաքները։
ՄԱԿ-ը այս գործընթացը իրականացնելուց առաջ զգուշացրել էր երկու կողմերին պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին։
Սակայն Սաուդյան Արաբիան խախտել է այս որոշումը և շարունակում է օդային գրոհներով իր ավերիչ ռմբակոծությունները Եմենում։