Ինչպես նախորոք տեղեկացրել ենք, Չինաստանում 2 հզոր փոթորիկ է լինելու: Չինաստանի կառավարությունը Շանհայ քաղաքի ծովեզերյա բնակիչներին տարհանել է՝ 800 հազար մարդու փոխադրել է ապահով վայր: Փակվել են օդանավակայաններն ու կայարանները և 29000 որսորդական նավեր հետ են վերադաձել։
Ըստ տեղի օդերևութաբանական տեղեկությունների՝ Չան-Հոմ փոթորիկը արդեն մոտեցել է Չինաստանի ափին: Այն կարող է ավելի հզոր լինել, քան 1949թ.-ի հզոր փոթորիկը։
Հնարավոր է այն մոտենա Չինաստանի ափերին կեսօրից հետո։ Չան-Հոմ փոթորիկի արագությունն է 187 կմ/ժ։