Իտալական «Միլանը» շարունակում է բանակցությունները Շվեդիայի հավաքականի և ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի շուրջ։
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ փարիզցիները պատրաստ են 33-ամյա ֆուտբոլիստից հրաժարվել 5.5 մլն. եվրոյի դիմաց:
«Դևերն» իրենց հերթին պատրաստ են Իբրահիմովիչի հետ կնքել 3 տարվա պայմանագիր՝ նրան վճարելով տարեկան 6 մլն. եվրո աշխատավարձ, իսկ իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին շվեդի հետ համաձայնության է եկել՝ անձնական պայմանագրի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» է հանդես եկել 2010-2012 թվականներին։