Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 6 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Կարեն Գրիգորյանը՝ 5.5 միավորով:
Տիգրան Ս. Պետրոսյանը 5 միավորով 2-րդ հորիզոնականում է:
Տիգրան Հարությունյանն ունի 4 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում: