Երևանի «Ուլիսի» սեփականատեր Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի «Տորպեդոյի» նախագահ:
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախկին նախագահ Մուրատ Գոմլեշկոն էլ դարձել է ակումբի գլխավոր տնօրեն:
«Այս տարի մենք մտնում ենք ակումբի եւ Արմավիրի ֆուտբոլի զարգացման նոր պատմական փուլ: Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին վառ ու դիտարժան խաղով»,- ասել է Վալերի Հովհաննիսյանը:
«Տորպեդոյի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ակումբի գլխավոր ներդրողը Օլեգ Մկրտչյանն է:
Հավելենք նաև, «Տորպեդոն» առաջին անգամ իրավունք է նվաճել` հանդես գալու Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում: