Վերջին օրերին շատ ակտիվ քննարկումների տեղիք էր տվել վարդավառին հաջորդող երկուշաբթի օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու խնդիրը: Այսօր կառավարության արտահերթ նիստով որոշվեց, որ այդ օրը ամեն դեպքում ոչ աշխատանքային է լինելու: Սակայն նշենք, որ հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Ինչպես նաև առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին:
Այս հարցի շուրջ կարծիքները շատ են և բազմազան: Մի կողմից գործարարներն են, ովքեր արդարացիորեն ասում են, որ այդ օրն իրենց վրա «թանկ» է նստում, քանզի չեն կարող իրականացնել որոշ գործարքներ մի քանի կառույցների չաշխատելու պատճառով և ամբողջ գործընթացը հետ է ընկնում մեկ օրով: Մյուս կողմից եկեղեցին, որն ասում է, որ մենք որպես քրիստոնեական արժեքներ կրող հասարակություն, որտեղ առաջինն է քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն, պետք է նման օրերը ոչ աշխատանքային, որպեսզի հնարավորություն տանք ժողովրդին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմաններին:

Սակայն եկեք չմոռանանք նաև, որ մենք հադիսանում ենք ԵՏՄ անդամ երկիր և այս ֆորմատով բազմաթիվ աշխատանքային հարցեր կարող են առաջանալ: Այստեղ ծագում է անհրաժեշտություն բացատրելու, թե ինչու մեզ մոտ կան երկուշաբթիներ, որոնք ոչ աշխատանքային են:

Այս հարցին համակարգային և օպտիմալ լուծում տալու համար վարչապետը նիստում նաև հայտարարեց, որ պետք է սկսել լայն քննարկումներ այս թեմայով` հասկանալու, թե որն է ճիշտ ճանապարհը:

Այս թեմայի շուրջ կարծիքները շատ են, և պայմանավորված են օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով:

Անի Սանոսյան-Facebook